«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Խուան Մատան IB Times-ի հետ խոսել է թիմի հիմնական կազմում իր եւ Հենրիխ Մխիթարյանի մրցակցության մասին՝ հույս հայտնելով, որ Ժոզե Մոուրինիոն իրենց միասին կդնի մեկնարկային կազմում:
«Ես շատ եմ խաղում եւ մի քանի գոլ եմ խփել, ինչի համար երջանիկ եմ: Ճիշտ է, որ մեր թիմում բարձր մրցակցություն է: Ես դրա հետ բախվում եմ իմ կարիերայի ամբողջ ընթացքում եւ հիմա վախենում եմ հիմնական կազմում տեղի համար: Չեմ կարծում, թե Մխիթարյանն իմ անմիջական մրցակիցն է: Մենք տարբեր խաղացողներ ենք ու կարող ենք միասին խաղալ: Ի վերջո, մարզիչն է խաղից առաջ որոշում, թե հատկապես ինչն է թիմի համար ավելի լավ: Ես շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում Հենրիխը հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում: Նա հիանալի տղա է եւ լիովին արժանի է խաղադաշտում տեղ ունենալուն», – ասել է Մատան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Mirror-ի