ԱՄՆ -ում ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհվել ԱՄՆ կառավարության կողմից, և 34 տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել, գրում է Daily Sabah-ը:
Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982թ-ին Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Քոմսթոք փողոցների խաչմերուկում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արքանին գնդակահարելու համար:
Թուրքիայի արտգործնախարարությունը «խստորեն» դատապարտել է ԱՄՆ իշխանությունների այս որոշումը: «Որոշումն արդար չէ և չի համապատասխանում (Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև-խմբ) համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի ոգուն»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Հ. Գ. Ավելի ուշ «Առավոտի» ամերիկյան աղբյուրները հաղորդեցին, որ իրականում Համբիկ Սասունյանին ներում չի շնորհվել՝ նա պարզապես հաջողությամբ հաղթահարել է վաղաժամկետ ազատ արձակման առաջին նիստը: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում այս նիստին հետեւելու են եւս 2 նիստեր, որոնք դեռ պետք է հաղթահարել: Վերջում, եթե երեք մարմիններն էլ որոշեն Համբիկ Սասունյանին վաղաժամկետ ազատ արձակել, այդ որոշումը պետք է հաստատվի նահանգապետ Ջերրի Բրաունի կողմից: «Իսկ դրա հավանականությունը, ցավոք, քիչ է, քանի որ մինչ այդ գործին կխառնվեն Պետդեպարտամենտը, Պաշտպանության դեպարտամենտը եւ այլ դաշնային մարմիններ, որոնք նահանգապետին կհորդորեն չհաստատել դատական մարմնի որոշումը: Պարզապես թուրքերը այս պահին վախեցած են, քանի որ այս 30 տարվա մեջ առաջին անգամ է, որ Համբիկը հաղթահարում է այս գործընթացի առաջին փուլը»,- նշել է մեր աղբյուրը:
Բարև ձեզ հարգելի Վիկտորյա Անդրեսյան. Ինձ համար շատ կարևոր լուր էիք հրապարակել Համբիկ Սասունյանի մասին. Բանը նրանում է, որ ես շատ երկար ժամանակ է ոչ մի կերպ չէի կարողանում լուր ունենալ Համբիկի մասին. Դեռևս 80-ական թթ նամակագրական կապ ունեի Համբիկի հետ.Երկրաշաժից հետո ես կորցրեցի նրան.Շատ դժվար տարիներ էին բոլորս գիտենք. Մի գուցե փոստն էր դժվար աշխատում…Չգիտեմ. Ես շատ եմ փնտրել, շատ եմ գրել, բայց ոչ մի պատասխան չեմ ունեցել, անգամ իր հարազատներին եմ գրել. .Անարդյունք. ..Շնորհակալ եմ շատ ձեզնից..Դուք ինձ շատ ուրախացրեցիք..Հիմա համոզված եմ, որ նա կտեսնի իր այնքան սիրելի Հայադտանը..Ամեն անգամ նա ավարտում էր նամակը այսպես. ,, ԽԵՆԹԻ ՊԵՍ ԿՈՒԶԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԸԼԼԱԼ, ,..Տա Աստված, որ իրականություն դառնա նրա բոլոր երազանքները. ..
Հ.գ. Իմ մասին մի փոքր տեղեկություն եմ ցանկանում գրել.Ես Իջևանից եմ..Իջևան քաղաքի մշակույթի տան նախկին տնօրենը..Նախկին, որովհետև ցավոք հիմա ես ապրում եմ Գերմանիայում արդեն մի քանի տարի. Ես այստեղ բուժվում եմ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի և ես կվերադառնամ մեր սիրելի Հայրենիք. .
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ. .Կսպասեմ նոր ,ԲԱՐԻ ԼՈՒՐ Ի…