Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական հատուկ ծառայություններին ինչ-որ առումով հաջողվել է հայ-ադրբեջանական պլատֆորմ ստեղծելու օպերացիայի հիմքը դնել». Սամվել Մարտիրոսյան. «Փաստ»

Դեկտեմբեր 16,2016 13:11

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ հայկական ողջ հանրությունը պետք է իմանա, որ haqqin.az-ը վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց։ Այն միայն քարոզչական նպատակ է հետապնդում, որտեղ փաստեր ասվածը գոյություն չունեն։ Այս տեսանկյունից հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված այդ չեղած փաստերի տիրաժավորման «ձգտումը» հայկական սոցիալական ցանցերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից։

«Այն, ինչ այսօր անում են հայկական շատ լրատվամիջոցներ, փաստորեն դրանով դառնում են ադրբեջանական քարոզչամեքենայի կցորդներ։ Եվ ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ-ներին։ Մեր մամուլը երկու մեծ խնդիր ունի։ Առաջինը ծուլությունն է, երբ որևէ մեկի ֆեյսբուքյան գրառումը կարող են առանց փոփոխելու կամ մեկնաբանելու որպես լուր տարածել, որը միջազգային լրագրողական բոլոր կանոնների խախտում է։ Եվ երկրորդ պրոբլեմը՝ Ադրբեջանի հարցերով մասնագիտացած լրագրողների սակավությունն է»,- ասում է Ս.Մարտիրոսյանը։

Փորձագետի կարծիքով՝ նշված բացերը միանալով դառնում են խնդիր և հանգրվանում հայկական լրատվական դաշում՝ փաստացի սպասարկելով ադրբեջանական քարոզչամեքենայի շահերը։

Նա նաև համոզված չէ, որ ադրբեջանական լրատվական դաշտից ստացվող լուրերը մեկնաբանելու հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առաջարկը կընդունեն կայքերի, թերթերի և այլ լրատվամիջոցների խմբագիրները։ Միակ ելքը, ըստ նրա, որը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը՝ հանրությանը կրթելն է։

«Աշխարհում ընդունված է սոցիալական գովազդների միջոցով հանրությանը կրթելու պրակտիկան։ Իսկ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ադրբեջանական հատուկ ծառայություններին ինչ-որ առումով հաջողվել է հայ-ադրբեջանական պլատֆորմ ստեղծելու օպերացիայի հիմքը դնել, և այն դարձնել բոլորի համար։ Եվ եթե մենք կարողանանք հիստերիկ ռեակցիաներ չտալ, ապա կարող ենք ասել, որ առաջին վտանգը հաղթահարել ենք»,- ասում է Ս. Մարտիրոսյանը։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031