Խաչիկ Քոքոբելյանի Ազատ դեմոկրատներ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունների միջեւ դաշինք չի ձեւավորվի։ Հիշեցնենք, որ նրանք որոշ ժամանակ առաջ այս ուղղությամբ բանակցություններ էին վարում։
Երեկ «ՉԻ» հետ զրույցում ԱԴԿ խոսնակ Անժելա Խաչատրյանը նշել է. «Մենք մասնակցելու ենք Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով, բայց լայն կոնսոլիդացիա ապահովելով։ Դա լինելու է ցուցակ, որտեղ կլինեն քաղաքական ուժեր, անհատներ, որոնք կիսում են մեր մոտեցումներն ու տեսլականը Հայաստանի զարգացման, արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների լուծման առումով»։
Միաժամանակ, ըստ Խաչատրյանի, «Կուսակցությունում դաշինքով մասնակցության հարց չի քննարկվել, մենք միշտ կողմնակից ենք եղել ապահովել լայն համախմբում Ազատ դեմոկրատների շուրջ»:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում