Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ պաշտոնատար անձը հրապարակավ ստանձնեց քաղաքական պատասխանատվություն իր նախաձեռնության համար. «Փաստ»

Դեկտեմբեր 16,2016 12:58

Ազգային ժողովում զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության մասին օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ բավական սուր ելույթներ հնչեցին տարբեր պատգամավորների կողմից։ Իր քննադատությամբ առանձնապես աչքի ընկավ Զարուհի Փոստանջյանը, որի ելույթը մեծ վերապահումներով կարող ենք համարել քննադատություն, քանի որ այն դասական պոպուլիզմի օրինակ էր։ Սակայն առավել կարևոր և ինչ-որ տեղ նաև աննախադեպ էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը։ Նախարարն իր խոսքում անդրադառնալով պատգամավորների ելույթներին, շրջանցեց Փոստանջյանի ելույթը։

Առավել հետաքրքիր էր, սակայն, Վիգեն Սարգսյանի եզրափակիչ խոսքը, որում նախարարը նշելով հիմնադրամի գործունեության վերաբերյալ անվստահությունը՝ հայտարարեց, որ վերջինիս հրապարակային ու թափանցիկ գործունեության համար կշեռքի նժարներին է դնում իր կարիերան և խոսքը։ Սա, թերևս, հայաստանյան իրականության մեջ սկզբունքային և աննախադեպ հայտարարություն էր, քանի որ, ըստ էության, առաջին անգամ պաշտոնատար անձը հրապարակավ ստանձնեց քաղաքական պատասխանատվություն իր նախաձեռնության համար։

Այստեղ այս առումով հիմնադրամի հետագա գործունեության որակն ու հրապարակայնությունը բոլորովին այլ խնդիր են և գտնվում են այլ հարթության մեջ։ Ըստ էության, նախարարն իր ելույթով փակեց հետագա բոլոր խուսանավումների հնարավորությունները։

Որպես կանոն, վերջին տարիներին կառավարության անդամների կամ այլ պաշտոնատար անձանց նախաձեռնությունները քաղաքական պատասխանատվության տեսանկյունից բավական լղոզված են եղել, իսկ այս կամ այն նախաձեռնության ձախողման դեպքում սկսվել է պատասխանատուների շարունակական փնտրտուք, որն այդպես էլ որևէ արդյունքի չի հանգեցրել։

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031