Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ մասին ա խոսքը». Շմայսն արձագանքեց Գալուստ Սահակյանի դիտողությանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 12:54

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց: Մինչ այդ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ խնդրեց պատգամավորներին չբացակայել նիստերի դահլիճից: Ավելին՝ երեկվանից Էդուարդ Շարմազանովը բացատրում էր, որ նիստը կարճ է տեւելու, բայց քվեարկություններ ունեն, անպայման ներկա լինեն:

Այսօր պատգամավորները ասես «արձակուրդային» տրամադրության մեջ էին, անընդհատ աղմկում էին, զրուցում:

Գալուստ Սահակյանը դիտողություն արեց. «Խնդրում եմ ձայները կտրել եւ լսել»:

Պատգամավորների մի մասը չէր եկել եւ Գալուստ Սահակյանը փորձում էր ժամանակ շահել. «Դուք համբերեք, մինչեւ պատգամավորները կհավաքվեն»:

Նիստերի դահլիճում պատգամավորները շարունակում էին աղմկել: Գալուստ Սահակյանը բարկացավ. «Մի րոպե հնարավոր չի՞, դա ո՞վ է որ, այ քեզ բա՜ն»:

Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, փորձեց ճշտել. «Ո՞ւմ մասին ա խոսքը»: Նա ուզում էր հասկանալ՝ դիտողության հասցեատերն ի՞նքն է: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Քո չէ, էն մյուսի»:

«Գնումների մասին» նախագիծը, որով ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի արարողակարգային գնումները համարվելու են պետական գաղտնիք, ամբողջությամբ ընդունվեց, ընդ որում, որեւէ պատգամավոր դեմ չքվեարկեց. 78 կողմ, 14 ձեռնպահ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031