«London Chess Classic» գերմրցաշարի վեցերորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ մրցաշարային աղյուսակում 3,0 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական:
Ամերիկացի Ուեսլի Սոն պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից կես միավոր ետ է մնում եւ «մաքուր» երկրորդ տեղում է նրա հայրենակից Ֆաբիանո Կարուանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ