Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորություն չենք անում». նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը գաղտնիք համարելու մասին

Դեկտեմբեր 16,2016 12:41

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Գնումների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային գնումները պետք է պետական գաղտնիք համարվեն:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր պարզաբանում էր խնդրել, ուստի նախարարը մեկնաբանեց այսպես. «Այդ դրույթը հոդված 15-ում է ամրագրված: ՀՀ երեք կարեւորագույն պաշտոնների՝ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը իրենց արարողակարգային ծախսերի փակ ընթացակարգով սահմանելու համար: Սա մենք նորություն չենք անում, սա միջազգային պրակտիկայում ընդունված պրակտիկա է»:

Վարդան Արամյանը վստահեցրեց, որ նախագծի կիրառման պայմաններում մենք կունենանք դրական արդյունքներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031