Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մեզ համար անսպասելի էր, որ երեք ուժեր գնացին առանձին նեղ դաշինքի ստեղծմանը». «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 16,2016 12:35

«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

– Երեք ուժեր՝ Հանրապետությունը, ՔՊ-ն ու ԼՀԿ-ն հայտարարեցին դաշինք կազմելու մասին, ստորագրեցին համաձայնագիր, օրերս «Ազատություն» ռ/կ եթերով Վարդան Օսկանյանն է հայտարարել, թե բանակցում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ «Ժառանգության» հետ՝ դաշինք ստեղծելու շուրջ։ Այս ամենին ինչպե՞ս եք վերաբերում։

– Բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից մեզ արվել են առաջարկներ՝ ստեղծել մեծ ընդդիմադիր ճակատ 7-8 հայտնի կուսակցությունների մասնակցությամբ, եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը՝ բանակցություններ սկսելու հարցում։ Այդքանից հետո մեզ համար անսպասելի էր, որ երեք ուժեր գնացին առանձին նեղ դաշինքի ստեղծմանը։ Մենք հարգում ենք նման որոշում կայացնելու նրանց իրավունքը։ Չեմ կարծում, որ այդ որոշումը նպաստեց մեծ ճակատի ստեղծման գաղափարին, այլ ինչ-որ առումով հակառակը եղավ: Բայց նորից եմ ասում՝ դա իրենց իրավունքն է։ Եթե այդպես են որոշել, այդպես են գնահատում իրավիճակը, ապա իրենց որոշելիքն է։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031