Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական շուկայում հայ գինեգործներին խոչընդոտո՞ւմ են. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 16,2016 12:25

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վերջերս գործարարների հետ համաժողովի ընթացքում իր մտահոգությունների մասին բարձրաձայնեց։ Գինեգործի ներկայացմամբ՝ ՌԴ-ում հայկական ընկերությունները ռուսական ընկերությունների հետ անհավասար պայմաններում են աշխատում։ «Մեր ապրանքը խանութում հաշվվում է մեկ այլ սխեմայով, իսկ ռուսական արտադրողի արտադրանքը՝ մեկ այլ։ Ես ինքս մասնակցեցի ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ ամբողջ փաթեթի ձեւավորմանը. գինու մասով այնտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ ԵՏՄ-ն հիմնված է արդար մրցակցության, թափանցիկության եւ այլ սկզբունքների վրա, բայց կանոնադրության ներքեւում նշված էր՝ եթե Ռուսաստանը համարում է, որ տվյալ խնդիրը ուղղակիորեն կապված է իր ազգային անվտանգության հետ, ուրեմն իրեն վերապահում է այլ լուծումներ։ Հիմա քանի որ ալկոհոլը միշտ ազգային անվտանգության խնդիր է եղել ՌԴ-ի համար, ինքը ամեն մեր քայլափոխին միշտ վերապահումներ է անում»,- հայտարարեց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Բարձրաձայնված այս մտահոգությանն ի պատասխան՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ այս թեմայի շուրջ իրենք եւս մի քանի բողոքներ են ստացել։ «Ռուսական շուկայի հետ կապված այն, ինչ որ ներկայացված է, մենք կարծում ենք, որ դրանք կարող են հակամրցակցային գործողություններ լինել։ Քանի որ ԵՏՄ անդամ երկրների համար ամրագրված է, որ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ պետք է սահմանված լինեն։ Մենք նաեւ լավ հարաբերություններ ունենք ռուս գործընկերների հետ եւ այս խնդրի շուրջ ստացված բողոքներով արդեն դիմել ենք ՌԴ հակամենաշնորհային մարմին։ Ավելին՝ նշեմ, որ արդեն իսկ իրենց կողմից համապատասխան միջոցներ են կիրառվում»,- հավաստիացրեց Շաբոյանը՝ խոստանալով, որ հանձնաժողովը հետեւողական կլինի խնդրի կարգավորման հարցում։

Իսկ մինչ այդ նկատենք, որ ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Շուկան հենց այնպես ոչ ոք չի հանձնում:Շուկան գրավում են երկարատև պաշարման միջոցով՝օգտագործելով բաձրորակ,անվտանգ,մրցունակ ապրանքներ՝իհարկե սկզբում ավելի էժան գներով,կիրառելով գովազդի բոլոր հնարավոր միջոցները:Թե չէ,սպասում էինք,որ գրկաբաց ընդունելու են?:ԵՏՄ ստեղծողները իրենց ապրանքները վաճառելու համար են ստեղծել,ոչ թե մերը գնելու…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031