«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ այսօր ԱԺ-ն ընդունեց 101 միաձայն «կողմ»-ով:
Հիշեցնենք, որ այս օրենքի համաձայն, եթե զինծառայողը, որը պետբյուջեի հաշվի սովորել է եւ չի ուզում կատարել իր պարտավորությունները, պետք է տույժ վճարի 1 մլն դրամ:
«Հասարակական կազմակերպությունների մասին» բավականին երկար քննարկված օրենքը նույնպես ընդունվեց միաձայն՝ 98 կողմ:
Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքների փաթեթն էլ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 100 կողմ ձայներով:
Կարդացեք նաև
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրավիրեց պատգամավորների ուշադրությունը. «Այս նախագծով հանվում է բոլոր տարիների ընթացքում «ԱԺ Կանոնակարգ օրենքով» սահմանված այն դրույթը եւ նախկին Սահմանադրությամբ սահմանված այն դրույթը, ըստ որի պատգամավորին հետապնդել չէր կարելի իր գործունեության շրջանակներում կատարած գործողությունների համար: Հիմա այս կարգը չի գործելու, սա մահակ է՝ բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերեւում՝ նրանց գործունեությունը սահմանափակելու համար»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Չեմ կարծում, որ դա այդպես է»: Նախագիծն ընդունվեց 95 դեմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ