Լրահոս
Օրվա լրահոսը

Արշալույս Փայտյան. «Ամբողջ աշխարհն է այդ տեսակ գոմեշի միս օգտագործում». «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2016 12:06

Հարցազրույց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի հետ

– Պարոն Փայտյան, ըստ մամուլի՝ Ձեզ աշխատանքից հեռացրել են բանակում չարաշահումների, մասնավորապես՝ գոմեշի միս մատակարարելու համար։ Այդպե՞ս է։

– Ինձ չեն հեռացրել, ես եմ դիմում գրել։ Ընդհանրապես, գոմեշի միս ասված հասկացությունը… ամբողջ աշխարհն է այդ տեսակ գոմեշի միս օգտագործում։

– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ազատման դիմում գրելը։

– Վերջապես, ես երկար տարիներ եմ ծառայել, ունեի որոշակի առողջական խնդիրներ, հասկացա նաեւ, որ մեզանից հետո եկող սերունդը բավականին ամուր է կանգնած իր ոտքերի վրա եւ հնարավորություն կունենա մեր նախաստեղծ գործը շարունակելու պատվով։

– Ըստ լուրերի՝ Ձեր բիզնես-գործերը վատացել են, անգամ Ձեր որդին՝ Վահեն է ուզում արտագաղթել։

– Ես ոչ մի բիզնեսի հետ կապ չունեմ, ես ոչ մի բիզնես չունեմ։ Բնականաբար, իմ երեխաներն ունեն փոքր աշխատանքներ, ինչպես բոլորը, բնական է, որ աշխատում են։ Եվ այսօր ասել՝ վատ, ընդհանրապես մեր պետության տնտեսական վիճակն է ճգնաժամի մեջ, այսինքն՝ դա միայն այդ հարցով է պայմանավորված, ընդհանրական խնդիր է։ Ասեք որեւէ բիզնեսի ճյուղ, որը գտնվում է ծաղկուն վիճակում, բնականաբար, բոլորը գտվում են ծանր վիճակում եւ փորձում են այդ ծանր իրավիճակից դուրս գալ։ Իմ գենն ամբողջ պատմության ընթացքում չի արտագաղթել, եւ համոզված եմ, որ այդպես էլ շարունակվելու է։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031