Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ ռեստորանում է հաց ուտելու Գալուստ Սահակյանը եւ ինչքան հաշիվ է փակելու. Արարողակարգի ծախսերի հարցը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 11:36

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված Գնումների մասին օրենքի նախագիծը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ճշտեց. «Օրենքների արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում ամբողջական ծանոթանալ: Մամուլում հրապարակումներ եղան, որ այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի, վարչապետի եւ նախագահի ծախսերը դառնում են պետական գաղտնիք եւ այլեւս չեն լինելու թափանցիկ: Եթե մենք սխալ ենք հասկացել, խնդրում եմ որեւէ մեկը ճշտի, որովհետեւ դրանից է կախված մեր քվեարկությունը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ տեղյակ չէր, որ իր ծախսերը գաղտնի են դառնալու: Նա արձագանքեց. «Ճիշտն ասած, ես դրանից տեղեկություններ չունեմ, այսօր թերթում եմ կարդացել: Նման բան, կարծում եմ, ԱԺ-ի համար չկա ու չկա»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը փորձեց պարզաբանել. «Խոսքը վերաբերում է միայն արարողակարգի գնումներին: Արարողակարգի գնումները իրականացվում են փակ մասով: Եթե մամուլին հավատում եք, օրենքներին էլ հավատացեք: Մոտ 1 ամսից ավելի է՝ էդ օրենքը կա, արդեն 3-րդ ընթերցում է գնում»:

Վարդան Այվազյանը փարատեց պատգամավորների մտահոգությունը, որ բյուջեի հաշվետվությունը լինելու է. «Զուտ արարողակարգինն է՝ որ ռեստորանում պետք է հաց ուտեն, երեք մարմինների համար փակ է»:

Գալուստ Սահակյանն էլ Արամ Մանուկյանին վստահեցրեց, որ եթե հետագայում ռեստորանում հաց ուտի, տեղյակ կպահի իր արարողակարգի ծախսերից. «Այդտեղ որեւէ բան ես չեմ տեսնում»: Պատգամավորները սկսեցին ծիծաղել:

Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 2 դեմ, 22 ձեռնպահ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031