Մինչ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձգձգում է վերադարձի իր հայտարարությունը, ԲՀԿ-ում նրա պաշտամունքը հասել է աննախադեպ չափերի։ Երեկ այս թեմայով զրուցեցինք Միքայել Մելքումյանի հետ։
– Հիմա եթե Գագիկ Ծառուկյանը ցանկություն չհայտնի վերադառնալու, ո՞ւմ համար է հանրությունն այս անգամ ԲՀԿ-ին ձայն տալու, թե՞ չի տալու։
– «Եթե»–ներով քաղաքականություն չեն անում։ Երբ կլինեն փաստացի դեպքեր, ես խոստանում եմ, այն ժամանակ կպատասխանեմ ձեր հարցերին։ Այսօր վեկտորը նա է, որ մենք հավատացած ենք, որ ինքը գալիս է, այո, գալիս է։ Մնում է ինքն իր վերջնական ակորդն իրականացնի։ Այլ բան, պրակտիկ հեռանկար չկա։ Իսկ չեղած բաների մասին ինչի՞ խոսենք։
– Իսկ չե՞ք մտահոգվում, որ այսպիսի հայտարարություններից հետո հանրության մոտ կարծիք կձեւավորվի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն չկա, կա միայն Գագիկ Ծառուկյան, ու դրա համար էլ նրա վերադարձի խնդրագիր եք ներկայացրել ողջ կուսակցությունով։
Կարդացեք նաև
– (Բարձր ծիծաղում է) Դուք անընդհատ փորձում եք ոլոր-մոլոր… ախր,
ես ասացի, թե միտքը որ կոնտեքստում է հնչեցվել, Դուք առանձնացնում եք։ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում ԲՀԿ-ի համար եւ այն ուժերի (ես չգիտեմ, թե որ ուժերը կլինեն, դա Գագիկ Ծառուկյանը կորոշի, եւ անհատներին), այո, կլինի շատ վճռական այդ ձայների ստացման գործում, մի այլ պարագայում, երբ Ծառուկյանը չի լինի, կլինի ուրիշ վիճակ։ Դրա մասին չենք կարող խոսել, որովհետեւ այդ վիճակը չկա։
– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԲՀԿ-ն էլ մարդ-կուսակցություն է, չկա լիդերը, չկա կուսակցությունը։
– Ոչ, ոչ, ես արդեն նշեցի, որ ԲՀԿ-ի՝ ձայներ ստանալու առանցքում անկյունաքարայինը Գագիկ Ծառուկյանի անձն է, նրա գործունեությունը, կենսագրությունը, ընտրություններին մասնակցելու փաստը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում