Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բանկերի նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի մեծ թվով աշխատակիցներ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ գտնվում են Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։
Այս պահին հանցագործության վայրում հայտնաբերված հանցագործության գործիք մի քանի իրեղեն ապացույցներ նույն բաժնի քննիչ Վահան Վարեկյանի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվում են։
Հանցագործը կամ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով բանկոմատը պայթեցնել, որպեսզի այնտեղ եղած գումարին տիրանան։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում