Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ում հետ է հույս կապում Անդրանիկ Քոչարյանը

Դեկտեմբեր 16,2016 17:30

«Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից հեռացե՞լ էր»,- մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց մեր հարցին առաջին նախագահի՝ նախընտրական պայքարին մասնակցելու որոշման առնչությամբ: Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ իր չմասնակցելը ընտրություններին տարիքի հետ կապեց: Կարծում եմ՝ տարիքը հիմա ավելի է շատացել, եւ դրա համար էլ ես այլ ուժի հետ եմ հույսեր կապում, իրենք ավելի երիտասարդ են»:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը սատարում է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքին:

 

Կարդացեք նաեւ

 

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031