Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը դրդում է Իրանին ոտնահարել միջուկային համաձայնագիրը

Դեկտեմբեր 16,2016 14:00

Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային բանակցությունները եւ միջազգային համաձայնագրի ստորագրումը մի ձեռքբերում էր երկու կողմերի ու հատկապես Իրանի համար: Դա պատճառ դարձավ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից 7 պատժամիջոցներ չեղյալ հայտարարվեն Իրանի հանդեպ: Այս համաձայնագիրը պատճառ դարձավ, որ տարբեր երկրների մոտեցումները հանդեպ Իրանի՝ փոփոխության ենթարկվեն: Այս համատեքստում նաեւ Իսրայելի գաղտնի ու ծածուկ դրդումները Իրանի նկատմամբ բացահայտվեցին ու ինչ-որ տեղ չեզոքացան:

Այսօր Ամերիկայի, հատկապես Թրամփի կողմնակիցների ու Կոնգրեսի սենատորների մոտեցումներն այդ համաձայնագրի ոտնահարման ուղղությամբ մերկացնում է նրանց ոչ շինիչ ու աշխարհի տիրակալ լինելու քաղաքականությունը: Իրանի ճիշտ քաղաքականության հետեւանքով այդ համաձայնագրի ստորագրումը մի ձեռքբերում է Իրանի, Ամերիկայի, եվրոպական երկրների ու աշխարհի խաղաղության համար:
ԱՄՆ-ի սենատի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետի երկարացումը 10 տարով ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ոչ խաղարար ու մենաշնորհ ուժերն ամեն կերպ կաշխատեն Իրանին դրդել չեղյալ համարելու ձեռք բերված համաձայնագիրը, սակայն Իրանի ողջամիտ ուժերը ու ղեկավարությունը լավ է գիտակցում Թրամփի ու հանրապետականների համապատասխան քաղաքականությունը եւ ամեն կերպ աշխատելու է դիմագրավել դրան ու առաջինը չլինել համաձայնագրի ոտնահարման գործում, որպեսզի ունենա եվրոպական ու աշխարհի շատ երկրների համակրանքը:

 
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Թեհրան

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031