Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ պետք է ծերերը դդում շատ ուտեն

Դեկտեմբեր 16,2016 13:00

Աթերոսկլերոզի, երկաթի սակավության, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների, շագանակագեղձի, երիկամների բորբոքման դեպքում հաճախ բուսաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել դդում: Այն խորհուրդ է տրվում նաեւ ստենոկարդիայի, նյարդերի լարվածության եւ նյութափոխանակման գործընթացների խանգարման ժամանակ:
Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով: Այն պարունակում է 95 տոկոս ջուր, 0,4 տոկոս ազոտային նյութեր, 0,06 տոկոս ճարպեր, էքստրակտային նյութեր, բջջաթաղանթ, վիտամիններ՝ E, A, C, D, F, PP, T եւ B խմբի: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ: Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր:

Դդում ընտրելիս պետք է ուշադիր լինել, որ փափուկ մասեր չունենա, գույնը լինի համասեռ, եթե պոչի արմատային հատվածը կանաչ է, ապա այն թարմ է:

ddum_1
Հայ բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին նշել է, որ դդումը օգտակար է կիրառել գլխի ուռուցքների, մենինգիտի դեպքում, փայլեցնում է ատամները, օգնում է հազի, կրծքային ցավերի դեպքում:

Սրտային հիվանդությունների դեպքում օրը 1/2 բաժակ դդումի հյութ խմեք: Նյութափոխանակության խանգարման եւ լյարդի հիվանդության դեպքում օրական 1/2 կգ դդումի միջուկից ուտել եւ 1-2 բաժակ պտղահյութ խմել:

Մեկ այլ բնաբույժ նշել է, որ եփած դդմի հյութն աչքի մեջ կաթեցնելիս մաքրվում է աչքերը՝ դեղնախտի հետեւանքով առաջացած դեղնությունից:

Հյութը խմելու չափը կես թեյի բաժակ է՝ օրը 1-2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, հետո կարելի է հյութի քանակը ավելացնել մինչեւ 3 բաժակ օրական: Բուժման կուրսը՝ 2 ամիս, անհրաժեշտության դեպքում 20 օր անց կարելի է կրկնել:

Դդումը մտնում է ենթաստամոքսային գեղձի ադենոմայի ու քաղցկեղի բուժման ժամանակ հանձնարարվող մթերքների ցանկի մեջ:

ddum-2

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է եւ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է եւ հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում:
Հյութը նպաստում է երիկամների, միզապարկի, լյարդի քարերի արագ տարրալուծմանը: Քսիլիտի հետ խմելուց նորմալացնում է քունը, հանգստացնում կենտրոնական նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխանակությունը՝ նպաստելով քաշի կարգավորմանը:
Կարելի է շաբաթը մեկ անգամ սահմանել «դդմային օր»՝ խմելով միայն դդմի թարմ հյութ՝ մինչեւ 1,5 լիտր: Կես բաժակ դդմի հյութը մեղրով՝ կես բաժակ հյութին 1 ճաշի գդալ մեղր, հանգստացնում է նյարդային համակարգը, նորմալացնում քունը:

Եթե մարդը դժվարությամբ է ընդունում դդմի հյութը, կարելի է այն խառնել ուրիշ հյութերի հետ 1:1 հարաբերությամբ:

Հակացուցված է աղեստամոքսային հիվանդությունների սրման դեպքում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031