Լրահոս
Օրվա լրահոսը

Շղարշե վարագույրներն ավելի լավ կմաքրվեն, եթե լվանալուց առաջ թրջեք գոլ աղաջրի մեջ

Դեկտեմբեր 16,2016 12:30

Մինչեւ տոների մոտենալը շատ տանտիրուհիներ սկսել են արդեն տան մաքրման աշխատանքները, որտեղ բաղկացուցիչ մաս են կազմում նաեւ վարագույրները: Եվ եթե ունեք այնպիսի շղարշե վարագույրներ, որոնք արեւից դեղնած մասեր ունեն, ապա այն կարելի է սպիտակեցնել հետեւյալ կերպ. տաք ջրով արծենապատ` էմալապատ դույլի մեջ լցրեք 2 ճաշի գդալ 3 տոկոսանոց գերօքսիդ, 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ, վարագույրները դրեք մեջը եւ փայտիկով լավ խառնեք, թողեք 15-20 րոպե։ Չեռացնեք։ Մի քանի անգամ ողողելուց հետո, առանց քամելու կախեք։

Կեղտոտված շղարշե վարագույրներն ավելի լավ կմաքրվեն, եթե լվանալուց առաջ թրջեք գոլ աղաջրի մեջ։

Շղարշե վարագույրները լվանալուց հետո օսլայեք շաքարաջրով կամ աղաջրով` 1 լիտր ջրին 1 ճաշի գդալ շաքարավազ կամ աղ լցրեք։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031