Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է հորը պատկանող «Կազանովայի» գույքը ծախելու մեջ

Դեկտեմբեր 15,2016 23:13

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Գերասիմ Իվանի Աղաջանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ օգտվելով իր հոր՝ Իվան Գերասիմի Աղաջանյանի կողմից վերջինիս պատկանող, Դիլիջան քաղաքի Հովսեփյան 63 հասցեում գտնվող «Կազանովա» հյուրատան ամբողջ գույքը վստահելու հանգամանքից, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016թ. հուլիսի 10-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում, Իջեւան քաղաքի բնակչուհի Կարինե Պետրոսյանին ապատեղեկացնելու եւ նրան վաճառելու միջոցով հափշտակել է հոր կողմից իրեն վստահված զգալի չափերի՝ընդհանուր 335 հազար դրամ արժողությամբ գույքը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով»): Քրեական այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 300-500 հազար դրամի չափով տուգանք, կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031