lragir.am. Դեկտեմբերի 8-ին քանդակագործ Հարութ Կարապետյանին կանչել են ԱԱԾ:
– Եկեք ընկերականով մարդկայինով խոսենք:
– Ծանուցում ուղարկեք, գամ, որտեղ նշված կլինի իմ կարգավիճակը:
– Բա մենք ուզում ենք մարդկայինով խոսենք ձեր հետ:
Կարդացեք նաև
Հարութ Կարապետյանը հրաժարվել է, ինչին հետևել է հաջորդ հարցը
– Բա դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:
– Քանդակագործ եմ:
– Բա ինչ լավ է, արի քանդակից կխոսենք:
Արդեն ծիծաղելու աստիճան է, ԱԱԾ-ի հետ քանդակներից խոսենք:
– Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում:
– Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել:
– Ուրեմն մենք կգանք գյուղ, գյուղապետարանում կգտնենք ձեզ:
– Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել, առանց ծանուցագրի, այլևս չզանգահարեք ինձ: