Դեկտեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, որին ուղեկցում էին Իրանի հայոց հոգևոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, խոսեց միջպետական հարաբերություններում իրանահայ համայնքի կարևոր դերի և համահայկական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների մասին:
Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսվելով Թեհրան կատարած իր այցի տպավորություններով, կարևորեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով հայապահպանության և ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման:
ՀՀ ԱԳՆ