Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուժան ԼՂ խնդիրը դասել է 2017թ. ՀԱՊԿ մարտահրավերների թվում

Դեկտեմբեր 15,2016 18:30

Աշխարհում չլուծված հակամարտությունները, այդ թվում ԼՂ հակամարտությունը, այն մարտահրավերների շարքում են, որոնք 2017թ. կազդեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների անվտանգության վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին այսօր պետդումայում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ես տեսնում եմ խնդիրների երեք կատեգորիա, որոնց հետ մենք կբախվենք: Առաջինը՝ թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստան, Ղարաբաղ, Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա, Իրաք, Եմեն: Խնդիրների երկրորդ կատեգորիան ավանդական բնույթի խնդիրներն են՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն, ահաբեկչություն, արտակարգ իրավիճակներ»,- ասել է Բորդյուժան:

Խնդիրների երրորդ կատեգորիայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դասել է «Ռուսաստանի և դաշնակիցների այսօրվա փաստացի դիմակայությունը Արևմուտքի հետ, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության բացակայությունը»:

«Այս ամենը, այսպես թե այնպես, կազդի մեր պետությունների անվտանգության վրա»,- ասել է Բորդյուժան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031