Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը հաստատել է վիզային ռեժիմի չեղարկումն Ուկրաինայի և Վրաստանի համար

Դեկտեմբեր 15,2016 18:03

 Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում տեղի ունեցած նիստում ձայների մեծամասնությամբ հաստատել է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը՝ կարճաժամկետ ճանապարհորդությունների դեպքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այժմ այդ որոշումը պաշտոնապես պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից: Գործնականում Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել 2017թ. գարնանից:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր վիզային ռեժիմի չեղարկման մեխանիզմը: Դրանում նախատեսվում է, որ առանց վիզայի այցերը կարող են դադարեցվել այն դեպքում, եթե ԵՄ երկրների տարածքում հայտնվեն մեծ թվով ուկրաինացիներ ու վրացիներ, որոնք հրաժարվեն վերադառնալ իրենց երկիր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031