Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազն իրավունք չուներ իր լիազորությունները հանձնել այլ դատախազի». Վարդուհի Էլբակյան

Դեկտեմբեր 15,2016 17:52

«Գլխավոր դատախազն է մեղադրանքը հաստատել, նա էլ դատարանում պետք է պաշտպաներ մեղադրանքը: «Դատախազության մասին» օրենքի 26 հոդվածի 1-ին մասն ասում է՝ Կարեն Բիշարյանին հանձնարարել, լիազորել դատախազի լիազորություններով, իսկ դատական օրենսգրքի 13 հոդվածն ասում է նաեւ մեղադրող, այսինքն՝ գլխավոր դատախազը պետք է գար դատարան, որպես երկրորդ մեղադրող ներգրավեր Կարեն Բիշարյանին կամ ցանկացած այլ մեղադրող»,- կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստից հետո դատարանում իր կատարած հայտարարությունը պարզաբանեց Բարսեղյանի պաշտպան փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Նրա խոսքով՝ գլխավոր դատախազն իրավունք չուներ իր լիազորությունները հանձնել այլ դատախազի, ինչպես նա արեց այս գործով. «Սրա համար ենք ասում, որ պատշաճ դատախազ չէ»:

Տիկին Էլբակյանը չբացառեց, որ հաջորդ դատական նիստին գործը քննող դատավոր Կարեն Մարդանյանին ինքնաբացարկ կհայտնեն, հնարավոր է դատախազին էլ՝ բացարկ:

Իշխան Բարսեղյանին դատարանում պաշտպանում է 6 փաստաբան: Տիկին Էլբակյանը դա բացատրեց այսպես. «Գործը, թվում է, երկու հատոր է եւ քիչ է, ծավալուն չէ: Վեց պաշտպանը գուցեեւ շատ թվա, բայց այդ գործի յուրաքանչյուր թերթ վերլուծության եւ մեկնաբանության կարիք ունի ու յուրաքանչյուր պաշտպան իր առաքելությունն ունի այդ գործով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031