Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ի տարածած տեսանյութը կիսատ է». Վարդուհի Էլբակյան

Դեկտեմբեր 15,2016 17:45

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը չի ընդունում իր մեղքը: Այս մասին այսօր դատավորի գործով դատական նիստից հետո ասաց նրա պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած տեսանյութին՝ դատավորի կաշառք վերցնելու վերաբերյալ, փաստաբանն ասաց, որ անմեղության կանխավարկածի խախտման համար բողոքներն արդեն պատրաստել են, դրա վերաբերյալ պաշտպանական կողմը ավելի ուշ հայտարարություն կանի, բայց մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու են: Տիկին Էլբակյանին այս գործով 11 օր տեւած նախաքննությունը նույնպես չի գոհացրել. «Ես 11 տարվա փաստաբան եմ, առաջին անգամ եմ հանդիպում գործ, որի նախաքննությունը 11 օրում ավարտվի: Ի վերջո, մարդուն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ»:

Դատավորին կաշառք տվող Նորիկ Հակոբյանը, որն, ի դեպ, այսօր դատարան չէր եկել, գործով վկա է ներգրավված:

Aravot.am-ը տիկին Էլբակյանից հետաքրքրվեց՝ եթե Իշխան Բարսեղյանը չի ընդունում մեղքը, թեպետ ԱԱԾ-ի տարածած տեսանյութով հստակ երեւում է, որ նա գումար է վերցնում, ապա ի՞նչ է նա պատմել, ինչո՞ւ է վերցնում այդ գումարը, փաստաբանը պատասխանեց. «Հաջորդ դատական նիստերին դուք կլսեք, թե ԱԱԾ-ի տարածած տեսանյութը ինչքանով էր մոնտաժված, կիսատ ու ինչքանով է համապատասխանում իրականությանը: Ոչ մեկ չի վիճարկում, որ մարդը վերցրել է, կիսատ է, ու ամբողջապես ներկայացված չէ որպես ինչ է վերցրել: Դատական հաջորդ նիստերին կլսեք հետաքրքիր հայտարարություններ, որը լույս կսփռի ամբողջ գործի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031