Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում կանխել է «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկչական խմբի գործունեություն, որն ահաբեկչություններ էր նախապատրաստում մայրաքաղաքում:
Անվտանգության ծառայության կայքում հաղորդվում է, որ Մոդլովայի և Տաջիկստանի քաղաքացիներից բաղկացած դիվերսիոն-ահաբեկչական խումբը նախատեսում էր Մոսկվայում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ՝ մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգնությամբ:
Ահաբեկչական հարձակումները նախապատրաստվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Թուրքիայում գտնվող էմիսարի ուղղակի հրահանգով:
Դեկտեմբերի 15-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-մարտական գործողության արդյունքում Մոսկվայում ձերբակալվել է խմբի 4 անդամ: Նրանց մոտից հայտնաբերվել և առգրավվել են ինքնաձիգներ և զինամթերք, ինչպես նաև օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարքեր, մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ