Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անել բոլոր ճանապարհներով մարդկանց հաշմանդամություն չտալու». ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ուշագրավ մոտեցումը

Դեկտեմբեր 15,2016 17:26

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց հաշմանդամության նկատմամբ իր բավականին ուշագրավ մոտեցումները. «Մենք հստակ գիտենք, թե մարդն ինչու է հաշմանդամ դարձել: Առողջապահության համակարգի միջոցով հստակ պետք է փակել բոլոր այն ճանապարհները, որոնց պատճառով մենք ձեռք ենք բերում հաշմանդամներ: Հաշմանդամության մասին ամենալավ օրենքի կիրառումը դա հաշմանդամ չունենալն է: Սա՝ փուլ առաջին: Փուլ երկրորդ. Երբ մարդիկ առողջության կամ որեւէ պատճառով դրդված ձգտում են դառնալ, դիմում են հաշմանդամ դառնալու, ո՞րն է լինելու համակարգի խնդիրը ՝ ամեն ինչ անել բոլոր ճանապարհներով մարդկանց հաշմանդամություն չտալու: Ոչ թե չտալու նրա համար, որ նրանք հաշմանդամ չեն, չէ, այլ ապահովել ամեն ինչ, որ նրանք կարողանան հետ կանգնել հաշմանդամության ձգտելու ճանապարհից: Գաղտնիք չէ, որ այսօր մեր մոտ հաշմանդամությունը ավելի շատ թոշակ եւ ավելի շատ ձրի առողջապահությունից օգտվելու փիլիսոփայություն է, քան իրականում հաշմանդամության եւ այլն, եւ այլն…Սա գաղտնիք չէ, մենք ինչու ենք մեր աչքերը փակում այս ճշմարտության առաջը: Փուլ երրորդ: Եթե դա էլ այնուամենայնիվ մենք չենք կարողացել վերջնական տեսքի բերել, ապա պետք է մարդկանց ճանաչել հաշմանդամ»:

Չորրորդ փուլը, ըստ պատգամավորի, այն է, որ «ամեն ինչ պետք է անել հաշմանդամությունը մարդկանց մոտ թեթեւացնելու համար»:

Նա կոչ արեց հաջորդ ԱԺ-ին, որ իր պես ճիշտ մոտենան հաշմանդամության խնդրին, քանի որ, նրա խոսքերով՝ «7 տոկոս հաշմանդամ ունենալը ցանկալի չէ»:

Ըստ նրա, այսօրվա օրենքը խրախուսում է հաշմանդամությունը, որովհետեւ թոշակ է ապահովում եւ բուժօգնության զեղչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Առաջին հերթին պետք է ուղեղի հաշմանդամությամբ պատգամավորներից ազատվել: Հասարակության համար ամենամեծ վտանգ ներկայացնողները սրանք են: Ամոթ և խայտառակություն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031