«Ծառայությունը շատ լավ է ընթանում, բոլորս էլ գոհ ենք հրամանատարական կազմից, ու հաճելի է, որ հայ հողում այսպիսի զինվորներ կան: Շատ հպարտ եմ: Կցանկանայի բոլորն են համախմբած լինեին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Տավուշի մարտական դիրքերից մեկի հերթապահ-զինծառայող Արսեն Խանինյանը:
«Զինվորը խնդիր չունի»,-վստահեցնում է Արսենը,-«Հպարտ ենք, որ ծառայում ենք մեր հողին եւ պահում ենք հողը: Հայրենիքը սրբություն է, պետք է պահես նախնիների թողած հողը…»:
Պայմանագրային զինծառայողը վստահեցնում է՝ զինվորը ոչնչի կարիք չունի. «Աշխատավարձը նորմալ է, բողոք չունենք»: Իր երկու տարեկան որդուն էլ ուղերձ ունի՝ հայ մնալ ու հպարտ լինել:
(Նկարահանումը կատարվել է ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողների՝ Տավուշի սահման կատարած այցի ժամանակ):
Կարդացեք նաև
Մանրամանսերը` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ