Հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեռնարդո դի Կապրիոն 65 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ վերջինիս ամենամյա դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է pagesix.com պորտալը, Դի Կապրիոն երեկույթի շրջանակներում կազմակերպված աճուրդում գնել է նկարիչ Ջո Բրեդլիի՝ 65000 դոլար արժողությամբ կտավը: Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերին:
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ Նյու Յորքում: Ընդհանուր առմամբ հանգանակվել է 3.1 մլն դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ