Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Դավաճաններին որեւէ մի տեղ չեն հարգում»

Դեկտեմբեր 15,2016 16:32

«Հասարակությունը պետք է հիվանդագին չընդունի»,- դեկտեմբերի 15-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանին դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք այն հանգամանքը, որ այդ անձինք աշխատում են ադրբեջանական լրատվամիջոցում, Հայաստանի դեմ զենք կարո՞ղ է դառնալ, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ինչքա՞ն է աշխատելու այդ մարդը, եթե ինքը իսկապես դատապարտվի մեր հանրության կողմից: 1 ամիս փորձում եք շփվել, 1 ամիս հետո մի շփվեք, ի՞նչ են անելու: Պատմությունից դաս քաղած վիճակ է՝ դավաճաններին որեւէ մի տեղ չեն հարգում եւ որեւէ մի տեղ չեն պահում: Այն օրը, երբ Ադրբեջանի քարոզչամեքենան հասկանա, որ մարդիկ անպիտան են իրենց համար, ինչ է անելու, եկեք դրա մասին խոսենք»:

Պատգամավորը հավելեց, որ դրանից կարող են օգտվել նաեւ այլ թշնամիները. «Պետք է հասկանանք, որ սա ադրբեջանական օգտագործման խնդիր չի լինելու: Եթե հասարակությունը անդրադարձ է կատարում այդ 3-4 հոգու խնդիրներին, ապա դա կարող է դառնալ զինատեսակ այլ երկրների զինանոցում: Պետք է ավելի խելոք լինել՝ հասարակությունով մերժենք, կտրենք կապերը: Մինչեւ այդ Ադրբեջանն ասում էր, որ ունենք խառը ամուսնությունների հայեր, որ այնտեղ էլի հայեր կան: Ազդեցություն ունեի՞ն իրենք մեր հասարակության վրա, որովհետեւ կապը չկար: Իսկ հիմա ոնց որ թե մենք ինքներս ենք ընկել նրանց հետեւից, փորձում ենք ամեն օր կապ հաստատել, իրենցից նորություն ստանալ, տպագրել: Ինչի՞, մոռացեք մնացածի նման»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031