Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Երեւի 2017-ը բանակցային գործընթացին ոչ մի բան չտա»

Դեկտեմբեր 15,2016 16:18

«2017-ին ԱՄՆ կողմից Մինսկի խմբի շրջանակներում նախաձեռնողական քաղաքականություն չեմ սպասում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ-ում հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը նոր իշխանության կգա, կլինեն նոր նշանակումներ: Եվ մինչեւ ամերիկյան կողմը փորձի ինչ-որ մոտեցումներ ձեւավորի, մոտավորապես մեկ տարի կտեւի: Ֆրանսիայում, ըստ նրա, նմանատիպ իրավիճակ է լինելու, քանի որ այնտեղ ընտրություններ են լինելու, իսկ Ռուսաստանը շատ այլ հարցերի մեջ է խառնվել. «Երեւի 2017-ը բանակցային գործընթացին ոչ մի բան չտա: Ես միշտ համարել եմ, որ հիմնախնդիրն ունի սերունդների խնդիր, եւ մենք դեռ երկար ժամանակ լուծման չենք հասնելու՝ հաշվի առնելով, թե ով է մեր հակառակորդը կամ թշնամին: Մենք պետք է գիտակցենք, որ այն ատելությունը, այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, այն սերունդն է դաստիարակում՝ ձեւական, հորինված պատմություն գրելով, եկող սերունդներն էլ դեռ երկար ժամանակ պատրաստ չեն լինելու հարցի լուծմանը:

Միակ գաղափարը, որ կարող է լինել, որը միտված կլինի հարցի լուծման խնդրին, Հայաստանի եւ Արցախի այնպիսի հզորացումն է, որ միջազգային հանրությունը կգիտակցի՝ կա՛մ միանգամից կճանաչի Արցախը, կա՛մ կպարտադրի Արցախի վերադարձը բանակցային սեղան: Եթե այս դեպքերը լինեն, միգուցե ինչ-որ գործընթաց կսկսվի բանակցությունների վերաբերյալ: Արդյոք հավատո՞ւմ եմ, որ 2017-ին կլինի, ո՛չ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031