Հայաստանի ազգային հավաքականի ավագի արդյունավետ խաղը «կարմիր սատանաների» շնորհակալ երկրպագուներին առիթ է տվել, որպեսզի նրանք ֆուտբոլիստի պատվին նոր վանկարկում հնարեն. « Օօօ՜, Մխիթարյան: Օօօ՜, Հենրիխ Մխիթարյան: Մեր հայ կիսապաշտպան», որը նրանք «Օլդ Տրաֆորդում» հնչեցնում էին «Տոտենհեմի» հետ հանդիպման ողջ ընթացքում: Մխիթարյանը դարձել էր այդ խաղի հերոսը՝ 29-րդ րոպեին խփելով միակ ու հաղթական գոլը:
Երկրպագուների այսպիսի աջակցությունը պետք է որ Հենոյին օգնի արագ ապաքինվել վնասվածքից, որը նա ստացել է նույն՝ «Տոտենհեմի» հետ հանդիպման վերջին րոպեներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manyutd.com-ի