Շենգավիթ վարչական շրջանի դատարանում մեկնարկել է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով քննությունը: Նիստը ընդմիջվել է, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի վերաբերյալ գլխավոր դատախազության ցուցումներին:
Դատարանում են նաեւ մեղադրյալի աթոռին հայտնված դատավորի քեռին՝ Ժորա Սարբազյանը, որը պնդում է, որ Իշխան Բարսեղյանի «գլխին սարքել» են. «Ընկել էին հետեւից, վերեւից սկսած՝ համ հանրապետության նախագահը, համ էլ Մկրտումյանը (խմբ. նկատի ունի վճռաբեկ դատարանի նախագահին), ո՞վ ա՝ չեմ էլ ճանաչում: Սաղ նրա արածն ա, ինքն ա կերել»:
Aravot.am-ի հարցին, թե ԱԱԾ-ի տարածած տեսանյութում պարզ չի՞ երեւում, որ գումարը վերցնում է, Ժորա Սարբազյանը պատասխանեց. «Եթե ինքը դրանով զբաղված է, կաշառք է վերցնում, ինչի՞ ա վարձով ապրում… Ես հարյուրից հարյուր համոզված եմ՝ սարքել են գլխին»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն գումար չի՞ վերցրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սարքել են գլխին, կամ դեղ են տվել, կամ նկարել են, ես նրա բնավորությունը լավ գիտեմ»:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ