ՀՀ բնապահպանության նախարարին կառավարության ղեկավարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ: Բ
նապահպանության նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է ջրօգտագործման հետ կապված հանձնարարականի կարևորությունը՝ բնապահպանական և այլ խնդիրների տեսանկյունից:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ