Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն մասամբ կվերականգնի հեղինակությունը. ծանր, բարդ մրցակցություն է սպասվում». Նարեկ Գալստյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2016 15:49

«Հավանական է, որ Գագիկ Ծառուկյանը վերականգնվի ԲՀԿ նախագահի պաշտոնում, բայց ամեն դեպքում՝ կմնա լիդեր եւ իր հետեւից կտանի այդ կուսակցությունը: Կգործեն ընդդիմադիր դաշտում՝ ինչպես իրենք են ձեւակերպում՝ որպես այլընտրանքային ուժ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին, ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն մասամբ կվերականգնի հանրային հեղինակությունը. «Դա ենթադրում է որոշակի խնդիրներ՝ իշխող կուսակցության համար, եւ ծանր, բարդ մրցակցություն՝ նորաստեղծ, երիտասարդ կուսակցությունների համար»,-հավելեց նա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031