Դեկտեմբերի 15-ի գիշերը Մինսկում ձերբակալվել է հրեական արմատներով ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվում էր՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այս մասին գրում է իսրայելական Newsru.co.il գործակալությունը:
«Հենց նոր ինձ ձերբակալեց Մինսկի միլիցիան՝ Ադրբեջանի պահանջով»,- գրել է բլոգերը Facebook-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ ինքը գտնվում է Մինսկի ոստիկանական բաժանմունքում:
Newsru.co.il գործակալության թղթակցին Մինսկի ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը: «Նա հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հանցագործություն կատարելու կասկածանքով: Այս պահին մեր կողմից ստուգում է անցկացվում»,- ասել են ոստիկանությունից:
Ադրբեջանական azeri.today կայքը գրում է, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լապշինի դեմ «Պետական սահմանը հատելու մասին» օրենքի և միգրացիոն օրենսգրքի խախտման համար: Դա պայմանավորված է նրա՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցով: Հաղորդվում է, որ բլոգերի անունն Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ 2011թ. ներառվել էր «սև ցուցակում»: Սակայն 2015թ. Լապշինին հաջողվել էր Ադրբեջան մտնել Վրաստանի տարածքով՝ ուկրաինական անձնագրով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ