Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճաշ եփող կին եւ բազմոցին նստած տղամարդ. ըստ փորձագետի՝ նման նկարներ դասագրքերում չպետք է լինեն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2016 14:51

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն այսօր կազմակերպել էր քննարկում՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թ.-ի ռազմավարական ծրագրի» արդյունքներին: «Հասարակություն առանց բռնության» հ/կ գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2011-15թթ. գենդերային կրթության բաղադրիչը ներառվել է ուսումնական պլանում. «Որոշակի արդյունքներ ենք արձանագրել. մշակել ենք գենդերային բռնության մոդուլը, որը կիրառվում է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից: Հրապարակել ենք «Կին, թե տղամարդ. տարբե՞ր, թե հավասար» գործնական ուղեցույցը՝ նախատեսված դպրոցներում որպես օժանդակ նյութ: Ձեռնարկը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից եւ ներկայացնում է կանանց իրավունքները, գենդերային հավասարության դրույթները»:

file3473

Լիդա Մինասյանը նկատեց՝ դասագրքերում շատ են պատկերները, որոնցում կինը ճաշ է պատրաստում, իսկ տղամարդը բացմոցին նստած է. «Շատ երկրներում նման պատկերներն արդեն փոխարինված են, կան նկարներ, որոնցում տղամարդն է տնային գործերն անում: Կարծրատիպը պետք է կոտրել վաղ տարիքից»:

Լիդա Մինասյանը նաեւ նշեց, որ գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031