Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Արծվիկ Մինասյանին հանձնարարական տվեց ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ

Դեկտեմբեր 15,2016 14:22

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց 10 օրում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության ոլորտում թույլտվությունների եւ լիցենզիաների մեկ միասնական համակարգի ներդրման, մեկ պատուհանի ծառայությունների տրամադրման կազմակերպման վերաբերյալ:

Բայցի այս, մեկ այլ հանձնարարականով էլ վարչապետն Արծվիկ Մինասյանին ասաց, որ մեկամսյա ժամկետում ուսումնասիրվի եւ ներկայացվի տեղեկատվություն առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու համար:

Կարեն Կարապետյանը դիմելով նախարարին՝ ասաց, որ սա շատ կարեւոր հարց է.«Պարոն նախարար, գիտեք, որ այս խնդիրը չափազանց կարեւոր է, ժամկետները նորմա՞լ են: Շատ ուշադիր եղեք, որովհետեւ էկոլոգիական խնդիրներ կարող ենք ունենալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031