Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2017-ի մարտահրավերները՝ ըստ Թեւան Պողոսյանի

Դեկտեմբեր 15,2016 13:54

«Տեսակետ» մամուլի ակումբում դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը ամփոփելով 2016 թվականը՝ ասաց, որ 2017 թվականի համար մի քանի մարտահրավերներ կան:

Ըստ նրա, առաջին մարտահրավերը արցախյան հիմնախնդիրն է. «Հասկանալով, որ Ադրբեջանը փորձում է ռազմական միջոցներով առաջ տանել իր խնդիրները՝ նոր զինատեսակներ է գնում, չի պատրաստվում կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Փաստորեն, բանակցությունները կանգնած են: Դա մարտահրավեր է եւ մենք պետք է կարողանանք պատրաստ լինել 2017-ին է, 2018-ին էլ, որ այնպիսի անվտանգության մակարդակ ապահովենք, որ Ադրբեջանում միշտ լինի հայկական գիտակցությունը, որ հայկական կողմերը միշտ ունակ կլինեն պարտադրել խաղաղություն, իսկ պետք եղած դեպքում համապատասխան ջարդ կտան»:

Երկրորդ մարտահրավերը Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումներն են. «Հասկանալով, որ այսօրվա դրությամբ ունենք հայ համայնք Սիրիայում եւ պետք է այնպիսի մոտեցումներ զարգացնենք, որ պետք եղած ժամանակ կարողանանք մեր հայրենակիցներին օգնենք: Շատ մարդիկ նաեւ եկել են Հայաստան, պետք է կարողանանք իրենց տեղայնացնել, որ իրենք նորից հայրենիքը գտնեն եւ փորձենք ամեն ինչ անել, որ այստեղ մնան, ոչ թե Հայաստանը միջին օղակ օգտագործեն»:

Չորրորդ մարտահրավերը նոր ամերիկյան իշխանությունների նախընտրական շրջանում խոստումներն են, որ գալով իշխանության՝ իրենք կփորձեն վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը. «Եթե մենք ուրախացել էինք կամ հնարավորություն էինք ստացել ազատ ռեժիմի կամ սանկցիաների թեթեւացման հետ կապված նորից սկսել Իրանի հետ տնտեսական դաշտում խորը համագործակցության համար, եթե Թրամփը հետեւի իր խոստումներին, ապա կարող է շատ ու շատ խնդիրներ առաջանան»:

Հինգերորդ մարտահրավերը, ըստ Թեւան Պողոսյանի, Եվրասիական տնտեսական միության ինտեգրումն է. «Մենք չունենք սահման Եվրասիական տնտեսական միության հետ: Ճանապարհները շատ ժամանակ կախված են լինում տարբեր սեզոնային երեւույթներից: Այն, ինչ որ կատարվում է այսօր Լարսում՝ մեծ մարտահրավեր է, մենք պետք է հասկանանք, որ ապագայում, եթե մտածում ենք տնտեսությանը զարկ տալու եւ տնտեսության զարգացման մասին, պետք է մտածենք այլընտրանքային ճանապարհներ գտնելու մասին, որ կարողանանք առնվազն ունենալ անխափան փոխադրամիջոցների հնարավորություն»:

Մյուս մարտահրավերը 2017 թվականի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններն են. «Պետք է ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունները լինեն բաց, արդար, մրցակցային թափանցիկ, եւ այնպիսին, որ արդյունքների մասին որեւէ մեկը կասկած չունենա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031