Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց՝ օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել. «Փաստ»

Դեկտեմբեր 15,2016 13:12

Հատված Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցազրույցից:

– Մի քանի օր առաջ Դուք եւ մի խումբ արվեստագետներ Արցախում հանդիպեցիք ՀՀ նախագահի հետ։ Որքան գիտեմ, հանդիպման նախաձեռնությունը մտավորականներինդ էր։ Ո՞րն էր հանդիպման անհրաժեշտությունը։

– Այդ հանդիպումը կդիտեի Արցախ մեր այցի ընդհանուր կոնտեքստի մեջ։ Որովհետև Արցախում մենք հանդիպեցինք նաև ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, մշակույթի նախարարի հետ։ Այցելեցինք զորամասեր։ Եղանք Շուշիի թանգարանում, եկեղեցում, մզկիթում։

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, միշտ էլ հետաքրքիր է առաջին դեմքից իմանալ իրավիճակը, զարգացումները։ Այդ առումով պատասխանը նաև հուսադրող էր, քանի որ նախագահն ասաց՝ վիճակը կայուն է։ Մենք ինքներս տեսանք, թե վերջին ամիսներին ինչ մեծ ուշադրություն է դարձվել ամենաժամանակակից մեթոդներով պաշտպանություն կազմակերպելուն։ Որոշակի փոփոխություններ կան ռազմական ստրատեգիայի մեջ, և եթե «ապրիլը» կրկնվի, ապա հակահարվածը մի փոքր այլ կլինի։ Բայց մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց՝ օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ ուշ թե շուտ, խոսել է զենքը։

Շատ կարևոր է, որ այսպիսի ռազմականացված վիճակում գիտակցվում է թիկունքի և ավանգարդի կապի անհրաժեշտությունը։ Օրինակ, դեռ երկու շաբաթ առաջ ՊՆ-ի նախաձեռնությամբ ես Արցախում էի։ Պայմանավորվեցինք, որ ապրիլին մեծ հյուրախաղերով կգնանք Ղարաբաղ, ներկայացումներ կխաղանք ոչ միայն շրջկենտրոններում, այլև զորամասերում, միգուցեև առաջնագծում։ Եվ դա ճիշտ է։

– Իսկ նախագահի հետ հանդիպումը որքանո՞վ էր անկեղծ։ Ձեզ գոհացրի՞ն պատասխանները։

– Անկեղծության վերաբերյալ չեմ կասկածում, բայց ամեն անկեղծ պատասխան չէ, որ կարող է բավարարել։ Հարցադրումները շատ տարբեր էին։ Անձամբ ինձ շատ է մտահոգում այն ագրեսիվությունը, որ ամուր արմատներ է ձգում մեր հասարակության մեջ։ Եվ ես նախագահին ասացի, որ բռնության այդ գաղափարախոսության դեմ կարելի է պայքարել միայն մշակույթով։ Եվ այդ առումով մեծ պրոբլեմ եմ տեսնում մշակութային կրթության հարցում։ Այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին դրանով, տարբերություն չեն տեսնում մշակութային կրթության և ժամանցի միջև։ Թատրոնը, դասական համերգը, թանգարանն ու պատկերասրահը նույն դաշտում են, ինչ կարուսելը։

Արփի ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031