Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նոր կազմի վերաբերյալ առաջարկությունը մեկ շաբաթ անց կներկայացնի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հիշեցրեց՝ նոյեմբերի սկզբին հանձնարարել էր հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ ներկայացնել առաջարկություններ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ:
Վարչապետը արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ «Տիկին Հովհաննիսյան, ի՞նչ վիճակում ենք, որտե՞ղ ենք»: Նախարարն էլ ի պատասխան վստահեցրեց՝ աշխատանքներն ավարտին են հասցվել, ամփոփվել են, մեկ շաբաթից առաջարկությունը կներկայացվի կառավարություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ