ԿԳ Նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ` կրկնական քննարկման վերադարձված գիտական աշխատանքների ցուցակը 2016թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ:
Նման գիտական աշխատանքները 46-ն են, որոնցից 5-ը դոկտորական է` տնտեսագիտություն, լեզվաբանություն, ֆիզմաթ, կենսաբանություն ուղղություններից: Խոտանված աշխատանքներից 13-ը տնտեսագիտության ոլորտից է, 8-ը` բժշկության, 7-ը մանկավարժության: Ավանդաբար սրանք ավանդաբար այն ոլորտներն են, որտեղից մեծ թվով աշխատանքներ չի հաստատում ԲՈՀ-ը կամ հետ է ուղարկում մասնագիտական խորհուրդներ`կրկնական քննարկման:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` orlada.com-ի