Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շարժա-Երևան՝ ուղիղ չվերթով, ընդամենը 2 ժամ 45 րոպեում». «The Filipino Times»-ի հոդվածը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2016 12:46

Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի մի խումբ լրագրողների եռօրյա ճանաչողական այցից հետո Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին նյութեր են հրապարակվել: Լրագրողներից մեկը դինամիկ տեսանյութ է պատրաստել՝ ընդամենը 1 րոպե 18 վայրկյանում ընդգրկելով Հայաստանի պայծառ արևը, պատմական կոթողները, բազմազան բնությունը և նույնիսկ գաստրոնոմիական գայթակղություններ առաջացրել:

«The Filipino Times» թերթի և կայքի հոդվածագիրը նախ ներկայացրել է մեր երկրի աշխարհագրական դիրքը, պատմել սահմանակից պետությունների մասին, այնուհետև նշել, որ Հայաստան կարելի է հասնել 2 ժամ 45 րոպեում՝ Շարժա-Երևան ուղիղ չվերթով։
«Արաբական երկրները Հայաստանի համար թիրախային շուկա են, և ակնհայտորեն, այս տարվա ընթացքում մեր իրականացրած մարքեթինգային միջոցառումներն արդյունք են տվել: Օրինակ, ԱՄԷ ֆիլիպինյան համայնքից այցելող զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ բազմապատկվել է, որին մեծապես նպաստել է նաև Հռոմի Սրբազան Քահանայապետի ուխտագնացությունը մեր երկիր:

Այս տարվա 9 ամիսներին 4332 զբոսաշրջիկ է եկել, իսկ ամբողջ անցած տարվա ընթացքում՝ ընդամենը 994»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Իսկ նյութի հեղինակը տպավորություններն է ներկայացրել իր հանգրվանած հյուրանոցի, առևտրի կենտրոնի, շուկայի, ռեստորանների մասին՝ գրելով նաև ծառայությունների արժեքը։ «Ու դուք հանկարծ կհայտնաբերեք, որ տեղաբնակները համոզել են ձեզ գնել իրենց բազմազան թարմ և չորացրած մրգերը՝ հմայելով ջերմ հյուրընկալությամբ»,-գրել է հոդվածագիրը՝ շուկայում շրջելուց հետո։ Նոր բացահայտումների առիթ է դարձել Դիլիջան, Հաղարծնի վանք, Սևանա Լիճ և կղզի, Գեղարդի վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար այցելությունը: Թերթը գրել է, որ տեղաբնակները Դիլիջանն անվանում են «Հայկական Շվեյցարիա», ինչը լիովին արդարացված է ամռանը։ «The Filipino Times»-ի անդրադարձը՝ հետևյալ հղմամբ։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031