Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությանը կարծես ուզում է չվերադարձնել տնտեսվարողների գերավճարները. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 15,2016 12:33

ՀՀ կառավարությանը կարծես ուզում է չվերադարձնել տնտեսվարողների գերավճարները, որոնք կուտակվում են բավականին կայուն տեմպով։ Սա պարզ է դառնում ՀՀ կառավարության տարածած մի պաշտոնական հաղորդագրությունից, որը վերաբերում է երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ 10 խոշոր հարկատուների հանդիպմանը։ Տնտեսվարողները հարց են բարձրացրել գերավճարների վերադարձի մասին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը ասել է. «Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք։ Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել։ Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաեւ դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած։ Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, եւ միեւնույն ժամանակ մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք»։

Ինչի՞ մասին է խոսքը։ Արտահանողները, ըստ մեր օրենսդրության, ազատված են ավելացված արժեքի հարկից։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես չեն վճարում ԱԱՀ։ Արտադրանքը թողարկելիս նրանք վճարում են այդ գումարը, իսկ երբ արտահանում են, պետությունը պետք է վերադարձնի այդ վճարված ԱԱՀ։ Պետք է վճարի, բայց, մեղմ ասած այնքան էլ չի վճարում։ Վճարում է մասամբ, չուզենալով, ոտքը կախ գցելով…։ 2010 թվականին նույնիսկ «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարվեց, ըստ որի՝ գերավճարները պետությունը պետք է վերադարձնի 90 օրվա ընթացքում, իսկ եթե ուշացնում է, ապա յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսադրույքի չափով (օրական կտրվածքով)։ Այլ կերպ ասած, այդ խնդիրը եղել է միշտ՝ թե մինչեւ 2010 թվականը եւ թե հիմա։ Բայց մտահոգիչն այն է, որ խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ գնալով խորանում է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031