Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ահազանգեց, որ մարզերից տեղեկացնում են, որ ԱԱԾ-ի աշխատակիցները քաղաքացիական, քաղաքական, ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում են այսպես ասած զրույցների, քննարկումների. «Սա, ըստ էության հետապնդման մի ձեւ է նրանց քաղաքական եւ հասարակական գործունեության համար: Ես այդ գործողությունները համարում եմ բացահայտ ապօրինություն եւ ԱԱԾ-ին հորդորում եմ զերծ մնան իրենց ապօրինի գործողություններից»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դժգոհեց. «Բայց այդ ի՞նչ վարման կարգի վերաբերյալ խնդիր էր: Վերջում ձայն կտայինք, կասեիք, էլի»:
Նրա խոսքերով՝ «Ամբողջ Ազգային ժողովը ձեր խոսքից խառնվեց իրար, չեմ հասկանում ինչի համար»: Նիկոլ Փաշինյանն էլ տեղից պատասխանեց. «Մտածում են իրենց էլ են հրավիրելու»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ից զրույցի են հրավիրել երաժիշտ Վահան Արծրունուն ու իր համար անհասկանալի հարցեր ուղղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ