Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Նավոյան. «Սոցիալական գործընկերության ռուսաստանյան մոդելը անհնար է պատկերացնել առանց ազգային համայնքների»

Դեկտեմբեր 15,2016 11:30

Սոցիալական գործընկերության ռուսաստանյան մոդելը անհնար է պատկերացնել առանց ազգային համայնքների: Այս իմաստով համայնքների ինքնակազմակերպման գործընթացը պետության և հասարակության միջև սոցիալական գործընկերության կարևոր հիմքերից մեկն է հանդիսանում: Այս մասին դեկտեմբերի 14–ին Մոսկվայում, Ռուսաստանի 6–րդ Սոցիալական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է քաղաքագետ Յուրի Նավոյանը:

Նա նշել է, որ ՌԴ-ում զգալի քանակությամբ հայկական կազմակերպությունների գործունեությունն ունի սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, այն ընդգրկում է հայրենակիցներին սոցիալական և իրավական աջակցության ցուցաբերումը, հասարակության իրավական մշակույթի բարձրացմանն ուղղված գործունեությունը, երիտասարդական նախագծերի աջակցությունը, կրթական, մշակութային և մարզական ծրագրերի իրականացումը: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի հայ համայնքը իր անմիջական կապվածությամբ և մասնակցությամբ որոշակիորեն հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունության երաշխավորը, ապա այս դեպքում պետության և համայնքի սոցիալական գործընկերությունը միջազգային բնույթ է ստանում:

Իբրև Ռուսաստանում սոցիալական գործընկերության հետագա զարգացման տարբերակ, Յուրի Նավոյանը առաջարկել է իշխանական բոլոր մակարդակներում կատարելագործել համայնքային կազմակերպությունների մասնակցությամբ համատեղ ինստիտուտները, ուր կքննարկվեն և լուծում կստանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

«Սոցիալական քաղաքականությունը ՌԴ-ում 2030. սոցիալական գործընկերության ռազմավարությունները» խորագրով Ռուսաստանի 6–րդ Սոցիալական ֆորումը կազմակերպել էին Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը և «Դելովայա Ռոսսիյան»` ՌԴ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի աջակցությամբ: Ֆորումը բացել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, ելույթներով հանդես են եկել նախարարներ, պատգամավորներ, բիզնեսի, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031