Ադրբեջանում Կասպից ծովի նավթի հավաքման կետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով անհետ կորել է 10 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությունը:
«Դեկտեմբերի 15-ին՝ առավոտյան տեղի ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում, ուժեղ քամու պատճառով (41 մետր/վայրկյան) №3 նավթի հավաքման կետում ծովն է ընկել 150 մետր երկարությամբ էստակադայի մի մասը: Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տվյալների, անհետ կորած է համարվում 10 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից գործակալությանն ասել են, որ արդեն պարզել են անհետ կորածների անունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ