ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Նիստի ընթացքում, ի թիվս մի շարք խնդիրների, քննարկվել են քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքների ձևավորման, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, շենքերի և շինությունների հուսալիության բարձրացման, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի զարգացման հեռանկարային ծրագրի մշակման, լիցենզավորման գործընթացի և վերահսկողության խնդիրների կանոնակարգման հարցերը:
Պատասխանատուների կողմից ներկայացվել է այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի համաձայն իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Քննարկման արդյունքում նախանշվել են հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև որոշվել է նիստերը հրավիրել պարբերաբար՝ երկշաբաթյա հաճախականությամբ, մինչև ծրագիր-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների ամբողջական կատարումը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ