ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցի հիմնադիր Ավետիս Մատիկյանի հետ այսօր քննարկել է կլինիկայում իրականացվող ծառայություններն ու դրանց ընդլայնման հեռանկարները։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարսելի մասնաճյուղի հանգանակությամբ կառուցված կենտրոնն այսօր մասնագիտացված այն կլինիկաներից մեկն է, որ հանրապետության հարավային հատվածի բնակչության շրջանում իրականացնում է պետության կողմից փոխհատուցվող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։
Սրտաբանական այս կենտրոնում մասնագիտական ծառայություններ են մատուցվում նաև ֆրանսահայ բարերարների աջակցությամբ։
Ավետիս Մատիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է նաև կենտրոնի կրթական ծրագրերն ու բժշկական ծառայությունների ընդլայնման, մասնավորապես` ինսուլտի կենտրոնի ստեղծման հեռանկարները։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն